Վանաձորում 18-ամյա աղջիկը ցած է նետվել շենքի 2-րդ հարկից. News.am
«News.am»-ը գրում է. Այսօր՝ հունիսի 23-ին, Վանաձորում 18-ամյա աղջիկ է ցած նետվել շենքի իրենց բնակարանից: Լոռիում News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մխիթար Գոշ փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկից իրեն ցած է նետել 1999թ-ին ծնված աղջիկը, ով սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:
Աղջիկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վիճակը գնահատվում է բավարար: Նա ստացել է կոտրվածքներ: Դեպքի պահին բնակարանում եղել են մայր ու աղջիկ:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Իրավապահներն այս պահին հիվանդանոցում են: