Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են զորամասի հրամանատարի ավտոմեքենային. կա վիրավոր. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 23-ամյա Սաշիկ Խաչատրյանը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 15-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero 35 FT 050 համարանիշի ավտոմեքենայով վազանց կատարելու ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակչիչ, 41-ամյա Էրիկ Գրիգորյանի վարած ВАЗ 21102 -119 մակնիշի 20 ԼԼ 952 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, Գորիս քաղսքի բնակիչ, 28-ամյա Լևոն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ այստեղ.