Եթե որոշ ուժեր փորձեն խոչընդոտել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեն, ապա արյունալի պատերազմ կսկսվի
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ եթե որոշ ուժեր փորձեն խոչընդոտել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեն, ապա արյունալի պատերազմ կսկսվի: Այս մասին գրում է «Birgun»-ը:
Քրդական քաղաքական գործիչը նշել է, որ տարածքային կառավարության և Իրաքի կենտրոնական կառավարության միջև առկա իրավիճակը չի կարող երկար շարունակվել. «Պետք է ամեն ինչ անենք արյունահեղությունից խուսափելու համար:
Եթե պատերազմ սկսվի, այն շատ արյունալի կլինի և որ քուրդ ժողովուրդը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի վերջապես անկախության հասնի»: