Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցներից. իր զոհի վրա կրակող անձը, իր կամքից անկախ, վրիպել էր. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Բազումի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2016 թ.-ի հուլիսի 3-ին Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղուն հարակից հանդամասում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 31-ամյա Արմեն Ոփյանը իր մոտ եղած Մակարով տիպի ատրճանակով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ մի քանի անգամ կրակել է Վանաձոր քաղաքի Օրբելի փողոցի 14 տանը հաշվառված, սակայն Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքում բնակվող, 56-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանի ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ոփյանը իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վրիպել է:
Մանրամասները՝ այստեղ.