Պարսից ծոցի երկրները Սաուդյան Արաբիայի գլխավորթյամբ պահանջների ցուցակ են ներկայացրել Կատարի իշխանություններին
Պարսից ծոցի երկրները Սաուդյան Արաբիայի գլխավորթյամբ պահանջների ցուցակ են ներկայացրել Կատարի իշխանություններին, որի իրականացման դեպքում հնարավոր կլինի հարթել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Այդ մասին Գրում է թուրքական «Akşam» պարբերականը:
Պահանջներից մեկն այն է, որ Կատարը փակի իր տարածքում գտնվող «Ալ Ռայան» կոչվող թուրքական ռազմաբազան:
«Այդ թուրքական ռազմաբազան փակեք և դադարեցրեք Կատարի տարածքում Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը»,-ասվում է պահանջներից մեկում:
Բացի դրանից Կատարին պահանջ է ներկայացվել, որ վերջինս փակի իր տարածքում հեռարձակվող «El Cezire» հեռուստաալիքը, վերջ դնի Յեմենի կառավարության դեմ հանդես եկող շիական խմբավորումների աջակցությանը և խզի դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:
Կատարի թուրքական ռազմաբազան փակելու պահանջին արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ նա ասել է, որ ինքը դրա վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չունի: Բայց եթե նույնիսկ նման պահանջ է ներկայացվել Կատարին, ապա դա կդիտարկվի որպես միջամտություն թուրք-կատարյան հարաբերություններին:
Ըստ նախարարի՝ այն, որ Կատարի թուրքական ռազմաբազայում կատարցի զինվորները վարժեցվում են թուրք մասնագետների կողմից, դա արվում է զուտ տարածաշրջանային անվտանգության համար: Եվ այդ ամենը չպետք է անհանգստություն առաջացնի ուրիշների մոտ: