Բուժհիմնարկների հաշվապահների գիտելիքները կստուգեն ֆինանսական միջազգային համակարգին անցնելու նպատակով
ՀՀ ԱՆ ենթակայության պետական 30 կազմակերպության գլխավոր հաշվապահները, ցանկության դեպքում նաև այլ հաշվապահներ, կանցնեն գիտելիքների նախնական ստուգում, այնուհետև՝ վերապատրաստում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
ԱՆ ենթակայության պետական կազմակերպությունների հաշվապահների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգին անցնելու քաղաքականություն։ «Դա հնարավորություն կընձեռի նույնականացնել հաշվետվողականության ձևերը, ինչպես նաև դրանք հասանելի և ընկալելի դարձնել միջազգային հարթակներում»,- ասել է Զուլոյանը։
ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Անի Հարությունյանը մանրամասնել է նպատակին հասնելու քայլերը։ Այդ ճանապարհին հաշվապահների գիտելիքների ստուգման և վերապատրաստման ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ենթակայության պետական 30 կազմակերպության գլխավոր հաշվապահները, ցանկության դեպքում նաև այլ հաշվապահներ, կանցնեն գիտելիքների նախնական ստուգում։ Թեստավորման արդյունքում գերազանց միավոր հավաքած հաշվապահները կազատվեն վերապատրաստման պարտավորությունից: