Աշխարհում առաջին թռչող մեքենան կթողարկվի Նիդերլանդներում
Մի քանի տարի տևած փորձարկումներից հետո «PAL-V» ընկերությունը սկսել է երեք անիվային և երկու նստատեղով ավրոմեքեն-ուղղաթիռի արտադրությունը: Այս մասին գրում է «Euromag.ru»-ն:
Այն կսկսվի արտադրվել հոկտեմբերին և ընկերությունը հուս ունի, որ արդեն 2018թ-ի վերջին առաջին թռչող մեքենաները վաճառքի դուրս կգան:
Բացի հոլանդական արտադրողից, տարբեր տեսակի թռչող ավտոմեքենաներ են մշակում Չեխիայում, Սլովակիայում, Ճապոնիայում, Չինաստանում և ԱՄՆ-ում: Ծրագրավորողների խոսքով` սլովակյան թռչող մեքենան արդեն մի քանի տասնյակ մարդ է պատվիրել, թեև առաջին մատակարարումները կսկսվեն 2020 թվականին:
Ինչպես տեղեկացնում է բելգիական «La Libre»-ն՝ Նիդերլանդական մեքենան համալրված է 100 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչով: Այն կարող է թռչել 400-500 կմ/ժամ արագությամբ 2500 մետր բարձրության վրա: Ճանապարհի վրա առավելագույնը կարող են զարգացնել 170 կմ / ժ: