Կառավարությունն առաջարկել է հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել
ՀՀ կառավարությունն ընդունված որոշմամբ առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2017 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Նիստի ավարտին վարչապետ Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձել է կառավարության գործունեության ծրագրին և նշել. «Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք՝ ինչն է պետք փոխել: Դա մանրամասն ըստ ոլորտների ձևակերպված է: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միանշանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է: Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, ինտենսիվ մեր այսօրվա հանձնարարականներն ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»: