Թրամփը աշխարհի ամենավտանգավոր պետությունը Սիրիայից հետո համարում է Մեքսիկան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում անդրադարձել է իր սիրելի թեմաներից մեկին՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի հմանի շինարարությանը: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Mexico was just ranked the second deadliest country in the world, after only Syria. Drug trade is largely the cause. We will BUILD THE WALL!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 22 июня 2017 г.
«Մեքսիկան աշխարհում սպանությունների թվով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Սիրիայից հետո: Ապօրինի թմրանյութերի վաճառքը մեկն է այն գլխավոր պատճառներից, որ մենք կառուցենք պատը»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Հիշեցնենք, որ Թրամփը ԱՄՆ նախագահ դառնալուց հետո որոշեց պատ կառուցել Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանում, որը բողոքի ալիք բարձրացրեց, մասնավորապես Մեքսիկայում: