Մեսսին տուգանվել է 252 հազար եվրոով
Իսպանիայի դատարանը փոփոխել է պատժամիջոցը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
21 ամսվա ազատազրկման փոխարեն Մեսսին կվճարի 252 հազար եվրո տուգանք:
Դատարանը նաև տուգանել է Մեսսիի հորը՝180 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին և նր հայրը հայտնվել են դատարանում հարկերից խուսափելու մեղադրանքով, որը կազմում է 4.1 միլիոն եվրո: