Կատարը արաբական երկրներից պահանջների ցանկ է ստացել
Քուվեյթի իշխանությունները պահանջների ցուցակ են հանձնել Կատարին չորս արաբական երկրների կողմից, որրոնք կատարելու դեպքում վերջիններս դիվանագիտական հարաբերությունները կվերականգնեն Դոհայի հետ: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Նամակի բովանդակությունը գաղտնի է, սակայն Արաբական երկրները պահանջում են Դոհային դադարեցնել ահաբեկչական խմբավորումներին սատարելը Լիբիայում և Սիրիայում:
Պահանջներից մեկը դադարեցնելն է «Մահմեդական եղբայրություն» ահաբեկչական խմբավորման և պաղեստինյան «Համաս» շարժման աջակցությունը:
Արաբական երկրները քննադատել են «Al Jazeerа» հեռուստաալիքի քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ մի շարք արաբական երկրներ խզել էին իրենց դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով ահաբեկչական գործողությունների աջակցության մեջ: