Արաբական երկրները Կատարի առաջ պահանջներ են դրել
Արաբական 4 երկրներ Կատարից պահանջում են դադարեցնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները, փակել երկրի տարածքում Թուրքիայի ռազմաբազան և ոչնչացնել «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը: Այս մասին հայտնում «Associated Press»-ը՝ հղում տալով լրագրողների մոտ հայտնված փաստաթղթին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան« Եգիպտոսը« ԱՄԷ-ն և Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Կատարին էին հանձնել պահանջների ցուցակ, որն անհրաժեշտ է դիվանագիտական շրջափակման դադարեցման համար, որում հայտնվել է երկիրը:
Հաղորդվում է, որ պահանջների իրականացման համար Դոհային տրվել է 10 օր: