Արթիկ քաղաքում առկա է ամբողջական շենքի փլուզման վտնագ.բնակիչները տարհանվում են
Հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. առկա է ամբողջ շենքի փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվում Շիրակի փոխմարզպետը և Արթիկի քաղաքապետը:
Նախնական տվյալներով տուժածներ չկան:
Իրականացվում է բնակիչների տարհանման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: