Սենատորը կրծքով կերակրել է երեխային խորհրդարանի նիստի ժամանակ (լուսանկարներ)
Լարիսա Ուոտերսի անունը կմնա պատմության մեջ որպես առաջին կին քաղաքական գործիչ, ով կրծքով կերակրել է երեխային հենց ավստրալական խորհրդարանի նիստի ժամանակ: Ավելի վաղ` Ավստրալիայի խորհրդարանում թույլատրել են երեխաների կրծքով կերակրումը: Այդ որոշումից հետո Լարիսայի նորածին երեխան խորհրդարանի նիստերի մշտական հյուրն է:
«Ես հպարտ եմ, որ իմ դուստր Ալիան դարձել է առաջին երեխան, ում կրծքով կերակրել են խորհրդարանում»,- նշել է Լարիսան: