Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի երկրպագուների հարցերին
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը, 19:00-ին կլինի ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում և կպատասխանի երկրպագուների հարցերին:
Այս մասին ֆուտբոլիստը գրառել է ֆեյսբուքյան էջում` մասնավորապես նշելով.«Ողջույն բոլորին: Ուրբաթ օրը 16:00-ին (Ե.ժ.` 19:00) միացեք իմ ֆեյբուքյան էջին: Ես ուղիղ եթերում կլինեմ և կպատասխանեմ ձեր հարցերին: Եկեք սկսենք.պարզապես թողեք այստեղ ձեր մեկնաբանությունը և մենք վաղը կսկսենք մեր զրույցը»: