Արցախի ՊԲ–ն ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների հետ ճամբարային հավաքներ է անցկացնում
Արցախի ՊԲ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ բանակի ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների հետ անց են կացվում ճամբարային հավաքներ, որը նպատակ ունի բարձրացնելու հավաքին մասնակից անձնակազմի մարտավարական և մասնագիտական վարպետությունը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հավաքների ժամանակ իրականացվում են ականապատման ու ականազերծման աշխատանքներ, բացվում անցումներ, կառուցվում արգելափակոցների համակարգ:
Նշված առաջադրանքները կատարելիս ինժեներ-սակրավորները օգտագործում են նաև հատուկ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ: