Ռոնալդուն չի պատրաստվում է 14,7 միլիոն եվրո պարտք վճարել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում հարկային ծառայությանը 14,7 միլիոն դոլարի հարկային պարտք վճարել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով « Marca»-ին:
Նշվում է, որ պորտուգալացին իրեն անմեղ է համարում և չի պատրաստվում գործարքի գնալ քննչական մարմինների հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի հարկային ծառայության որոշման համաձայն 14,7 միլիոն եվրո վճարում կատարելու դեպքում միայն Ռոնալդուն կարող է խուսափել ձերբակալությունից և 2 տարով պայմանականորեն ազատազրկվել: Հակառակ դեպքում սպորտսմենին սպառնում է 6 տարվա ազատազրկում:
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը մեղադրվում է 14,7 միլիոն դոլարի հարկային պարտք կուտակելու, ինչպես նաև իրական եկամուտները թաքցնելու մեջ: