Լրագրողների նկատմամբ բռնության բոլոր դեպքերը ՄԻՊ ուշադրության կենտրոնում են. ՄԻՊ
Այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը հայտնեց, որ ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հետ կապված բոլոր դեպքերը ՀՀ Օմբուցմենի ուշադրության կենտրոնում են:
«Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս դատապարտել է լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը, նրանց նկատմամբ բռնությունները: Մեր լիազորությունների շրջանակում մենք նման դեպքերի ժամանակ տվյալներ ենք հավաքագրում, ուղարկում համապատասխան մարմիններին և հետևողական լինում ընթացքին: Հուլիսյան դեպքերի ժամանակ ՄԻՊ-ը հստակ գնահատական է տվել լրագրողների նկատմամբ սպառնալիքներին և նրանց լրատվական նյութերը ոչնչացնելուն»,- ասաց Հրաչյա Պապյանը:
Փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ ոտուժած լրագրողներից շատերը կեսից հետ են կանգնում և գործը մինչև վերջ չեն հասցնում: Այս առումով նա կարևորեց արհմիության դերը. «Եթե լրագրողական համայնքում լիներ արհմիություն, ապա պատկերն այլ կլիներ»: