Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ-ն հերքում է
Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքել է այսօր առավոտյան հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությանը.
«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել» հայտնել է Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: