Ի՞նչը հունից հանեց պատգամավոր Էդմոն Մարուքյանին
Այսօր՝ հունիսի 22-ին Ազգային Ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին հունից հանեցին «ՀՀԿ»-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ավելի վաղ արած մտքերը:
«Գիշերները ձեր քունը չի տանո՞ւմ, որ «Ելքը» միասնական է: Դուք երազում եք, որ մի բան լինի՞, չի լինելու, մի անհանգստացեք»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով,-«Որ օրը իշխանություն չունենաք, ձեր կուսակցությունում 5 հոգի չի մնա»:
Ավելի վաղ «ՀՀԿ» խմբակցության ղեկավարը կարծիք էր հայտնել, որ կասկածում է, թե արդյո՞ք 2018թ.-ի ապրիլից հետո «Ելք» խմբակցությունը կպահպանվի, թե՞ կարժանանա «Ժառանգության» ճակատագրին:
Նշենք, որ հունիսի 21-ին և 22-ին Ազգային Ժողովը քննարկում էր ՀՀ կառավարության ներկայացրած 2017-2022 թթ.-ի ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Որոշումն ընդունվեց 64 կողմ և 29 դեմ հարաբերակցությամբ, քվեարկությանը չմասնակցեցին «Ելք»-ի և «ԲՀԿ»-ի պատգամավորները: