«BBC»-ի հաղորդավարը 4 րոպե լռել է ուղիղ եթերում (տեսանյութ)
Բրիտանական «BBC» հեռուստաընկերության երեկոյան լրատվական ծրագրի հաղորդավար Հյու Էդվադսը չորս րոպե լռել է ուղիղ եթերում ձայնի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Երբ ծրագիրը սկսվել է, Էդվարդը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար՝ դա անվանելով «որոշ տեխնիկական խնդիրներ»:
Ինչպես փոխանցել է «The Guardian»-ը, ավելի ուշ հաղորդավարը հարցազրույցում ասել է, որ այն մասին, որ նա արդեն եթերում է, նրան հաղորդել են միայն երկու րոպե անց:
Այդ ժամանակ նա ձեռնարկել է «հնարավոր եղանակներից ամենապահպանողականը» և նստել սեղանի շուրջ՝ թերթելով իր գրառումները, մինչև նրան ազդանշան տան ծրագրի մեկնարկի մասին:
Ինչպես նշել է Էդվարդը, իր 25 տարվա կարիերայի ընթացքում նման դեպք չի գրանցվել: