Ազգային Ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած 2017-2022թթ.-ի ծրագիրը
Այսօր՝ հունիսի 22-ին, Ազգային Ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած 2017-2022 թթ.-ի ծրագիրը հավանություն տալու մասին որոշումը:
Կառավարության ծրագրի քվեարկությանը մասնակցեցին գրանցված 97 պատգամավորներից 93-ը:
Ծրագրին կողմ քվեարկեցին 64 պատգամավոր, դեմ՝ 29: