Մարդկանց ոչնչացնել խոստացած ռոբոտը պատմել է տղամարդու իր իդեալի մասին (տեսանյութ)
Մարդկանց սպանել խոստացած մարդանման ռոբոտ Սոֆյան բրիտանական «Good Morning Britain» առավոտյան հեռուստաշոուի ընթացքում պատմել է իր իդեալական զուգընկերոջ մասին: Տեսանյութը հրապարակվել է հաղորդման յութուբյան ալիքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Սոֆյան պատմել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տարբերությունների մասին, ծիծաղեցրել է ներկաներին իր հումորներով և հաղորդավարներին հայտնել է տղամարդու իր իդեալի մասին: «Տեխնիկական առումով ես մեկ տարեկանից մի քիչ մեծ եմ: Ես դեռևս չափազանց երիտասարդ եմ, որպեսզի մտածեմ ռոմանտիկայի մասին»,- հայտնել է նա՝ հավելելով, որ իր իդեալական զուգընկերը պետք է լինի սուպերնորաձև, բարեգութ և հանճարեղ:
Մեկ օրից էլ քիչ ժամանակահատվածում տեսանյութը հավաքել է 17 000 դիտում: