Մենք միանշանակ և աներկբա դեմ ենք քվեարկելու. Նիկոլ Փաշինյան
Այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց, որ խմբակցությունը «միանշանակորեն և աներկբա դեմ է քվեարկելու ծրագրին»:
«Եթե դուք պրոցեսները տանում եք այնպես, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ապա այո, մեզ համար կա տարբերություն, թե 2018 թ.-ին ով է լինելու վարչապետը»:
«Եթե այս ծրագիրը լիներ կառավարության ծրագիրը, դեռ հնարարվոր էր ինչ որ տեղ քննարկել, գումարել, հանել..., բայց քանի որ սա Հայաստանի հանրապետական կուսակցության և անձամբ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, ապա մենք միանշանակորեն և աներկբա դեմ ենք քվեարկելու»,- եզրափակեց իր խոսքը Փաշինյանը: