Նախընտրական կրքեր Տնտեսագիտական համալսարանում. առճակատում է առաջացել համալսարանի ռեկտորի և արհկոմի նախագահի միջև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում արհմիութենական կոմիտեի ընտրություններ են: Էլ ինչ ընտրություններ՝ առանց ինտրիգների և «ճակատամարտերի»: Այժմ առճակատում է առաջացել համալսարանի ռեկտորի և արհկոմի նախագահի միջև: Վերջինս կարծում է, որ ռեկտորը բռնապետական մեթոդներ է բանեցնում՝ իրեն «գահընկեց անելու» և իր ուզած թեկնածուին անցկացնելու համար:
«Եվ ներսից, և դրսից ռեկտորն ու պրոռեկտորները, որոնք չեն հանդիսանում արհմիութենական կազմակերպության անդամներ, ընտանիքների անդամների հետ, ովքեր աշխատում են ինստիտուտում, ճնշումներ են գործադրում ֆակուլտետների, դեկանատների վրա և ուզում են իրենց հունով տանել: Դեկաններին հանձնարարական է տրվել՝ հարցը չլուծելու դեպքում ձեր պաշտոններից կհրաժարվեք: Ինձ չեն ասել, որ ռեկտորն է ասել, բայց ասել են՝ վերևներից ասել են»,- ահազանգում է տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, արհկոմի նախագահ Գրիգոր Տերտերյանը՝ ընդգծելով, որ այս պրոցեսներում կա նաև դրսի գործոնը:
«Խոսքը վերաբերում է նրան, որ նրանցից և ոչ մեկը, իրավունք չունենալով մասնակցել արհմիութենական կազմակերպության գործունեությանը, կոնֆերանսի պատգամավորների ցուցակներ են ինքնակամ կազմում և կոնֆերանսն ուզում են իրենց հունով տանել»»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: