Թվում էր` ամենից պարտաճանաչը հանրապետականները պետք է լինեին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թվում էր, թե Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ամենից պարտաճանաչն ու հարգալիցը պետք է հանրապետականները լինեն, սակայն ծրագրի քննարկման մեկնարկից շատ չանցած՝ ԱԺ դահլիճի ՀՀԿ-ական հատվածը նկատելիորեն նոսրացավ, մինչդեռ Կարեն Կարապետյանն ու կառավարության ողջ կազմը երեկ առավոտից մինչ երեկո խորհրդարանում էին։
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ, երբ խորհրդարանի դատին էր ներկայացվում կառավարության ծրագիրը, օդիոզների մեծ մասը տանջանք-տառապանքի գնով նստում էր դահլիճում։ Զուգադիպություն էր, թե ոչ, սակայն Հովիկ Արգամիչի որդին նույնպես ներկա չէր երեկվա նիստին»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: