Ողբերգական ավտովթար Երևանում. Մեքենան բախվել է Էլեկտրասյանն ու պատին. կա 1 զոհ և վիրավորներ. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստընկերության մոտ, «Mercedes» մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքնան բախվել է էլեկտրասյանն ու պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը և վիրավորները հարազատներ են: Մահացածը եղել է պապին, վիրավորներն էլ նրա տղան ու թոռը:
Մանրամասները՝ այստեղ.