Բելգիացի սենատորը Արցախ է մեկնել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին:
Քննարկվել են Բելգիա-Արցախ խորհրդարանական կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր, այս համատեքստում կարեւորելով Բելգիայի և նրա վարչական միավորումների քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային և այլ շրջանակների ներկայացուցիչների հաճախակի այցելությունները մեր հանրապետություն: