Երկար դադարից հետո կայանալու է Երևան-Դամասկոս ուղիղ առաջին չվերթը
Պատերազմական իրավիճակի հետևանքով երկարատև դադարից հետո վերականգնվեց Սիրիայի և Հայաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունը:
Սիրիայում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ, հունիսի 21-ին կայացել է սիրիական «Աջնիհաթ Աշ-Շամ» ավիաընկերության Երևան-Դամասկոս առաջին փորձնական չվերթը:
Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի բացումը մեծ արձագանք է ստացել Սիրիայում, այդ թվում նաև սիրիահայ համայնքում:
Ուղիղ չվերթի առկայությունը դրական ազդեցություն կունենա երկու երկրների գործարար մթոլորտի և երկկողմ բազմաոլորտ համագործակցության համար:
Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին Երևանում: