Նախկին միլիոնատերը թողել է ամեն ինչ և 20 տարի ապրել անմարդաբնակ կղզում (լուսանկարներ)
73-ամյա ավստրալացի Դևիդ Գլաշինը հաջողակ բիզնեսմեն էր, քանի դեռ 1987թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ չէր կորցրել գրեթե իր ողջ կարողությունը:
Դրանից հետո տղամարդը վերաիմաստավորեց իր կյանքը և որոշեց առանձնանալ Կանաչ մայրցամաքի փոքր անմարդաբնակ կղզիներից մեկում: Տղամարդն ապրում է այնտեղ արդեն 20 տարի:
Գլաշինի խոսքերով՝ նոր կյանքի որոնումները նրանից խլել են ավելի քան 10 տարի: Հենց որ նա կորցրեց իր կարողությունը, նրանից հեռացավ կինը:
Ավստրալացու նոր ընկերուհին առաջարկեց նրան միասին փախչել ինչ-որ անմարդաբնակ տեղ: Դևիդը համաձայնեց, սակայն շուտով պարզվեց, որ աղջիկը պատրաստ չէ ապրել վայրի բնության մեջ և ավստրալացին մնաց մենակ:
Դևիդին ընկերակցում է Կվազի անունով շունը: Նրա փայտյա տնակում չկա էլեկտրականություն, այն սնուցվում է արևային մարտկոցներով: Սակայն ավստրալացին չի կորցնում արտաքին աշխարհի հետ կապը. նա պարբերաբար օգտվում է համացանցի ծառայություններից, ինչպես նաև ծանոթանում է կանանց հետ:
«Կղզում ապրելու ամենամեծ առավելությունն այն է, որ մենք ապրում ենք լիարժեք մեկուսացման և հանգստության մեջ: Ամենավատ կողմերից մեկը իրական շփման բացակայությունն է. ոչ ոքի չես պատմի քո բացահայտումների մասին: Ես երջանիկ կլինեի գտնել կողակից, կամ երկու ընկեր, ովքեր կարող էին ինձ հյուր գալ թեկուզ տարվա մեջ մի քանի անգամ»,- անկեղծացել է ժամանակակից «Ռոբինզոն Կրուզոն»: