Մարդիկ պետք է լքեն Երկիրը. Սթիվեն Հոքինգ
Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը, որպեսզի մարդկության գոյությունը պահպանվի: «Starmus» գիտական տոնակատարության շրջանակներում գիտնականը նշել է Երկիր մոլորակի ապագայի մասին իր տեսակետը: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Հոքինգը հաստատել է իր՝ մայիսին արած հայտարարություններն այն մասին, որ մարդկության վախճանը անխուսափելի է.«Եթե մարդկությունը գոյություն ունենա ևս միլիոն տարի, ապա ապագայում վստահաբար կարելի է գնալ մի տեղ, ուր դեռևս ոչ ոք չի եղել»,- հայտարարել է գիտնականը: Նա նաև նշել է, որ աստղաֆիզիկան իզուր է մոռացել Լուսնի մասին. 2020թ. հարկ կլինի արբանյակի վրա կայան կառուցել, որը անհրաժեշտ կլինի 2025թ. մարդկանց Մարս ուղարկելու համար:
«Մեր մթնոլորտը վերջանում է և միակ տեղը, ուր մենք կարող ենք գնալ՝ այլ աշխարհներն են: Եկել է ժամանակը հետազոտելու այլ աստղային համակարգեր: Ընդլայնումը կդառնա մեր միակ փրկությունը հենց մեզնից: Ես վստահ եմ, որ մարդկանց ուղղակի անհրաժեշտ է լքել Երկիրը»: