Հայտնի է Ռոնալդուի դատի օրը
Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պետք է դատարան ներկայանա ցուցմունք տալու համար հարկային «հանցագործությունների» մեղադրանքի հարցով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «El Confidencial»-ին:
Լսումները տեղի կունենան հուլիսի 31-ին մադրիդյան Պոսուելո դո Ալարկոնի դատարանում: Դատական լսումը նշանակված է առավոտյան ժամը 11-ին:
Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ իսպանական դատախազությունը գործ է հարուցել Ռոնալդուի դեմ հարկերը չվճարելու համար: Դրանք կազմում են 14.7 միլիոն եվրո: Գերատեսչությունում վստահ են, որ մարզիկը թաքցրել է իրական եկամուտները հատուկ ստեղծված «բիզնես-կառույցի» օգնությամբ: Ֆուտբոլիսի փաստաբանը հերքում է իր հաճախորդի մեղքը:
Մայիսին հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն կամովի վճարել էր 6 միլիոն եվրո, որպեսզի իր դեմ գործ չհարուցեն: