Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին
Երևանի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստ Շահեն Հարությունյանի դեմ:
Պատճառը 2017 թվականի մարտի 16-ին Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» հիշատակին Շահեն Հարությունյանի կազմակերպած բողոքի ակցիաներն էին: Քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար: