ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացնում
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Գործադիր մարմնի հերթական նիստ է անցկացնում: Սովորաբար ՀՀԿ ԳՄ նիստերը կայանում էին հինգշաբթի օրերին: Նիստ այսօր անցկացնելը պայմանավորված է կառավարության ծրագրի վերաբերյալ վաղը խորհրդարանում հրավիրված նիստի հետ:
ԱԺ-ն հունիսի 21-ին նիստ է հրավիրել, որպեսզի քննարկի կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը: Այսօր նախատեսված էր վարչապետ Կարեն Կարապետյանի և խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումները: