Մոսկվայում ուղևորներով ավտոբուս է բռնկվել (տեսանյութ)
Այսօր առավոտյան Մոսկվայում «ԼիԱզ» ուղևորներով ավտոբուսը բռնկվել է: Այս մասին գրում է «Rg.ru»-ն:
Ըստ համացանցի օգտատերերի՝ դեպքը տեղի է ունեցել Զելենոգրադի շրջանի մոտ գտնվող կլինիկայից ոչ հեռու: Մարդատար ավտոբուսից ճանապարհին սկսել է ծուխ դուրս գալ
Լրատվամիջոցը հայտնում է, որ խցիկում բռնկվել է շարժիչը: վարորդը արագ տարհանել է ուղևորներին և նախքան հրշեջ ծառայության գալը հանգցրել է կրակը: