Աստղագետները հայտնաբերել են երկրագնդին նման 10 մոլորակներ
Ամերիկացի աստղագետները «Kepler» աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել են Արեգակնային համակարգում չգտնվող 219 մոլորակներ: Դրանցից մոտ 10-ը նման են Երկրի չափսերին և գտնվում են «բնակելի գոտում»: Այնուամենայնիվ հայտնաբերված մոլորակները դեռ խորը ուսումնասիրության կարիք ունեն: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Գիտնականները հայտնաբերել են հիմնականում Երկրին և Նեպտունին նման մոլորակներ:
«Kepler»-ի աստղադիտակը համարվում է «մոլորակների որսորդ», այն 2009 - 2013 թվականներին հայտնաբերել է երկրագնդին նման ևս 50 մոլորակ, որոնք գտնվում են «բնակելի գոտիներում»: Դրանցից 34-ը հաստատված բացահյտումներ են: