Հայտնի է ով է փոխարինելու ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, և նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ: Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: