«Apple»-ը բնակարաններում վիրտուալ կահույք կտեղադրի
Տների վաճառքի խոշորագույն գործակալությունը՝ նիդերլանդական «IKEA»-ն, մշակում է «i»-սարքավորումների համար լրացուցիչ իրականության հավելված, որը թույլ կտա հասկանալ, թե որքան հաջող է այս կամ այն կահույքը համապատասխանում հաճախորդների տան ինտերիերին: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Օգտատերերը կկարողանան էկրանին տեսնել, թե ինչպես կընդգրկվի բնակարանում բազմոցը, բազկաթոռը կամ սեղանը, և գնել այն՝ չգնալով խանութ:
Ծրագիրը թույլ կտա ընդունել «գնումների մասին հուսալի որոշում»: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ «Apple»-ի «AR»-տեխնոլոգիան թույլ կտա բնակարանում վիրտուալ կերպով «տեղադրել կահույքը միլիմետրերի ճշգրտությամբ»՝ չափերի և լուսավարության գործոնը հաշվի առնելով:
«IKEA»-ն հավելվածը կթողարկի արդեն աշնանը: