Մի քանի դիտարկում՝ ԵԱՀԿ ՄԽ զգուշավոր ձևակերպումներով հայտարարության մասին
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցն ավարտվեց, իսկ նրա արդյունքերի հիման վրա ընդունվեց համատեղ հայտարարություն:
Այն, ինչպես և սպասելի էր, կրկին ներառում է բավական զգուշավոր ձևակերպումներ, իսկ բովանդակային առումով էական նորություն չկա: Մի քանի կարճ դիտարկում՝ հիմնվելով հայտարարության տեքստի վերլուծության վրա.
- Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հղումն անուղղակի է՝ Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման հիշատակմամբ,
- Հրադադարի ռեժիմի խախտման հասցեականության մասով համանախագահները փորձել են ձևակերպումների միջոցով խաղալ հասցեականություն-համահարթեցում գծերի վրա: Ադրբեջանին ներկայացրել են առանձին՝ կոչ անելով խուսափել էսկալացիայից, սակայն հաջորդ նախադասության մեջ նույն կոչն ուղղվում է ՀՀ-ին և ԼՂՀ-ին,
- Համեմատաբար առավել շեշտադրված է քաղաքական բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունն, ինչը, թերևս ադրբեջանական հետևողական ճնշման (այդ թվում՝ ռազմական) արդյունք է:
Համանախագահների նման գործելաոճը նորություն չէ և տիպիկ է միջնորդական ձևաչափի համար՝ հնարավորինս խուսափել կողմնապահության մեղադրանքներից՝ նախընտրելով ոչ այդքան կտրուկ շեշտադրումներ: Այլ հարց է, թե դա ինչպես են ընկալում բանակցային կողմերը:
P.S. Շատ անելիքներ ունենք...
Նարեկ Մինասյան. Ֆեյսբուք