Գիտնականները բացահայտել են 2 րոպեում դիմադրողականությունը վերականգնելու մեթոդ
Գիտնականները գտել են նոր եղանակ՝ վերականգնելու դիմադրողականությունը ընդամենը 2 րոպեում։ Այս մասին գրում է «Actualnews.org»-ը։
Պարզվում է, որ սառը ցնցուղը կարող է վերականգնել մարդու իմունային համակարգը։
Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել՝ ընդգրկելով կամավորների, ովքեր մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սառը ցնցուղ են ընդունել։ Այս փորձերով գիտնականները փորձել են հասկանալ սառը ցնցուղ ընդունող մարդկանց հիվանդանալու ռիսկերը և արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ սառը ցնցուղ ընդունող մարդկանց մոտ նվազել են հիվանդանալու ռիսկերը։
Բանն այն է, որ սառը ջուրն ակտիվացնում է մկանային հյուսվածքները, բարելավում է արյան շրջանառությունը, արագացնում է նյութափոխանակությունը և վերականգնում է դիմադրողականությունը։