Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վռամ Գյուլզադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Նա 1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր՝ թիվ 53 ընտրատարածքից: Ներկայում զբաղվում է ֆերմերությամբ: