Հայտնի են Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները
Հայտնի են հունիսի 18-ին Շիրակի մարզի Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ գյուղերում համայնքների ղեկավարների ընտրություններ էին:
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ Բայանդուրում գրանցված 538 ընտրողից մասնակցել են 220-ը: Միակ թեկնածուի՝ համայնքի նախկին ղեկավար Դավիդ Դավդյանի օգտին (ՀՀԿ), գրանցվել է 214 կողմ քվե, 6 դեմ:
Հովտում գրանցված 399 ընտրողից իրենց պարտքը կատարել են 265 ընտրող, նախկին գյուղապետի՝ Ավետիք Սերոբյանի օգտին գրանցվել է 151 կողմ քվե, իսկ անկուսակցական Արարատ Սահակյանի օգտին՝ 114:
Կարմրաքարում 42 ընտրողից ընտրությանը մասնակցել են 15 ընտրող: Թեկնածու Արթուր Մաթևոսյանի (ՀՀԿ) օգտին գրանցվել է 14 կողմ քվե, 1 քվե ճանաչվել է անվաներ: Արթուր Մաթևոսյանը ևս նախկինում ղեկավարել է համայնքը: