Պորտուգալիայում զոհերի թիվը հասել է 62-ի. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել
Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը ավելացել է, հասնելով 62-ի: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Ավելի վաղ հայտարարվել էր 57 զոհերի և 59 վիրավորների մասին:
Դեռևս հրդեհը հրշեջ-փրկարարները չեն կարողանում վերահսկել: Ամենայն հավանականության հրդեհը բռնկվել է Պիրենեյան թերակղզում՝ բարձր ջերմաստիճանի արդյունքում: Ջերմաստիճանը նույնիսկ որոշ վայրերում գերազանցել է 40 աստիճանը:
Պորտուգալիայում հայտարարվել է եռօրյա սուգ՝ կիրակի օրվանից մինչև երեքշաբթի: