Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Տոնականյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին
Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը: Վայրկյաններ առաջ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոգչեկին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Այսպիսով, պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչները միայն հաղթանակ են տոնել: Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս կմրցի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվայի հետ: