Պորտուգալիայում հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել է 39-ի
Պորտուգալիայում անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվն ավելացել է: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Նախկինում հայտարարվել էր 24 զոհերի մասին, իսկ այժմ այդ թիվն աճել է հասնելով 39-ի:
Հաղորդվել է նաև 59 վիրավորների մասին:
Շաբաթ օրը Պորտուգալիայում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, ինչ հետևանքով հրդեհ է բռնկվել և արագորեն տարածվել մի քանի գյուղերում: Վնասների ստույգ չափը դեռևո հայտնի չէ: