Գյումրիի տներից մեկի բակում հայտնաբերվել է տանտիրոջ դին կախված վիճակում. News.am
Գյումրիի տներից մեկի բակում հունիսի 16-ին հայտնաբերվել է տանտիրոջ դին կախված վիճակում: Տեղեկությունը «NEWS.am»-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից:
Նախնական տեղեկություններով՝ 79-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել:
Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիի վրա բռնութjան հետքեր չեն հայտնաբերվել, կատարվում է քննություն: