Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի, ունի ռազմավարական շահեր
2015թ. ապրիլին Բաթմանում թուրք գնդապետ Մեհմետ Օղուզի հետ զրույցի ժամանակ վերջինս ինքնագոհ ասաց, որ Թուրքիան այնքան ուժեղ է, որ մեկ և ջախջախիչ հարվածով է ոչնչացնում իր հակառակորդներին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, թեև քմծիծաղով ասաց, որ Ադրբեջանը նախ պետք է պետականություն կարողանա ստեղծել, հետո նոր բանակ, բայց այնուամենայնիվ շեշտեց՝ մեր եղբայր ադրբեջանցիները գոնե հիմա և մոտ ապագայում չեն կարողանա պատերազմի դաշտում հայերին հաղթել, հետևաբար մենք նրանց պարբերաբար խորհուրդ ենք տալիս ջլատել հայերի ուժերը, այնքան ջլատել, որ այլևս չկարողանան և նույնիսկ չցանկանան կռվել՝ հոգնելով ամեն օր զոհ տալու և ոչ մի տեղ չտանող բախումներից:
Այսօրվա սահմանային դեպքերը և վերջին տարիներին պարբերաբար շարունակվող գործողությունները թուրք գնդապետի խոսքերի ապացույցն են՝ հաստատելով, որ ռազմավարության հետևում կանգնած է Թուրքիան, մինչդեռ բազմաթիվ հայ վերլուծաբաններ ոգևորվում են, թե Ռուսաստանն ու Թուրքիան հաշտվում են, նշանակում է հակամարտությունը կթուլանա:
Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի, ունի ռազմավարական շահեր, որոնք կախված չեն տակտիկական ձեռքբերումներից:
Նաիրի Հոխիկյան. Ֆեյսբուք: