Վենեսուելայի նախագահը մեղադրել է «Twitter»-ին «ֆաշիզմի դրսևորումների» մեջ
Վենեսուելայի Նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է «Twitter» սոցիալական ցանցին: Այս մասին գրում է «BBC»-ին:
Նա կոչ է արել իր կողմնակիցներին փակել իրենց թվիթերյան հաշիվները, քանի որ «Twitter»-ը ֆաշիզմ է դրսևորում: Նա մեղադրել է ԱՄՆ ընկերությանը՝ քաղաքական հետապնդումների համար:
Մադուրոն հեռուստատեսությամբ հանդես է եկել «Twitter»-ում իշխանության մի շարք հաշիվներ սառեցնելու հայտարարությամբ: