Պատմության մեջ այս օրը. հունիսի 18
Դեպքեր
1429 - Տեղի ունեցավ Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկը։
1812 - ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Անգլիային ու սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը։
1815 - Տեղի ունեցավ Վաթերլոոյի ճակատամարտը։
1953 - Եգիպտոսը հռչակվեց հանրապետություն։
1987 - Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։
Ծնունդներ
1876 - Քրիստափոր Արարատյան,Ականավոր հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար
1942 - Փոլ Մաքքարթնի, երաժիշտ
1946 - Ֆաբիո Կապելլո, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ
1969 - Արթուր Ղուկասյան, հայ լրագրող, բանաստեղծ, հասարակական գործիչ
1974 - Վինչենցո Մոնտելլա, իտալացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, ներկայումս Ֆիորենտինայի գլխավոր մարզիչ
1975 - Ջամել Դեբբուզ, Ֆրանսիացի կինոդերասան, կատակերգու
1982 - Մարկո Բորիելլո, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
1996 - Ալեն Հալիլովիչ, խորվաթ ֆուտբոլիստ
Մահեր
1928 - Ռուալ Ամունդսեն,Նորվեգացի ճանապարհորդ, հետախույզ
1936 - Մաքսիմ Գորկի, ռուս գրող (ծնվ. 1868)։
1956 - Դերենիկ Դեմիրճյան, հայ գրող (ծնվ. 1877)
2011 - Ելենա Բոներ, խորհրդային հայտնի իրավապաշտպան, հրապարակախոս (ծնվ. 1923)