7-ամսական հղի Սերենա Ուիլյամսը թենիս է խաղում (տեսանյութ)
Չնայած Սերենա Ուիլյամսը այս պահին հղիության յոթերորդ ամսում է գտնվում, թենիսիստուհին դեռևս չի ցանկանում հրաժարվել թենիս խաղալու հաճույքից: Տեսանյութը, որն ապացուցում է, որ նրա հարվածները շարունակում են մնալ կտրուկ և համոզիչ, նա հրապարակել է իր միկրոբլոգում: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Չվախենալով, որ ոմանք կհեգնեն ու կծիծաղեն իր վրա, Սերենան թենիսի կորտ է գնացել սև շապիկով և նույն գունի լեգինսներով: Եվ դատելով տեսանյութից՝ նա շարունակում է ուժեղ մրցակից մնալ:
Սերենան պարզապես չի կարող ապրել առանց թենիսի: Արդեն երեխային սպասելու լուրն իմանալով հանդերձ՝ նա հաղթեց «Australian Open»-ը: Եվ չնայած այժմ արդեն չի մասնակցում մրցումներին, Սերենան և ոչ մի կարևոր խաղ բաց չի թողնում: Վերջերս նրան Ալեքսիս Օհանյանի հետ տեսել էին «Roland Garros» մարզադաշտում: